<<Ազդեցություն>>
Օբյեկտ՝ Ազդեցություն (Influence)
Հեղինակ՝ Առնո Կառոնի (Arno Karoni)
Տեխնիկա՝ Յուղաներկ, կտավ, 60×80 սմ, 2023թ.
«Այս սյուրռեալիստական գործը մարդկային հոգու ներքին բախման հայելին է։ «Ազդեցություն»-ը պատկերում է մարդու ձգտումը դեպի կեղծիքն ու ինքնախաբեության մթնոլորտը՝ հոգու պայքարը իր ներսում ապրող հակադիր էությունների միջև։
Յուրաքանչյուր գիծ ու գույն մարմնավորում է բարու և չարի միահյուսված բնույթը։ Նկարը ֆիքսում է մթությանը հանձնվելու պահը, սակայն հիշեցնում՝ հոգին հավերժ խավարում չի մնում։ Գիտակցության լույսը միշտ հնարավորություն է տալիս տեսնել սեփական ստվերն ու դուրս գալ դրանից։ Մեր մեջ ապրող երկու ուժերի պայքարում միայն ինքնաճանաչումն է մաքրում հոգու մթագնումը։»
— Առնո Կառոնի
«Նմանատիպ գործեր»
<<Կապույտ երազ>>
Անհատական հավաքածուում