Ամեն գործի մեջ թաքնված է իմ պատմությունը, իմ ցավը ու միաժամանակ հույսը։
Անձնական հիշողության, ցավի և հույսի մասին պատմություն, որը կապում է կյանքը և արվեստը։
«Ամեն գործի մեջ թաքնված է իմ պատմությունը, իմ ցավը ու միաժամանակ հույսը։»
Պատերազմից առաջ ամեն ինչ խաղաղ էր։ Մի լուսանկար ունեմ հենց վերջին րոպեներից, երբ ձագուկը գրկումս էր ու թվում էր՝ կյանքը շարունակվելու է սովորական ընթացքով։ Բայց պատերազմը փոխեց ամեն ինչ։
Ես ինքս այնտեղ էի, տեսա ու զգացի այն, ինչ բառերով հաճախ չի ասվում։ Այդ հիշողությունները ապրում են իմ մեջ և արտացոլվում են նաև իմ արվեստում։ Ամեն գործի մեջ թաքնված է իմ պատմությունը, իմ ցավը ու միաժամանակ հույսը։
Այսօր, հիշելով 44-օրյան, ուզում եմ կիսվել ոչ թե քաղաքականությամբ, այլ հիշողությամբ, այն խաղաղ պահով, երբ դեռ հավատում էի, որ գրկի ջերմությունը հավերժ է։