Մարդկային հոգին չի կարող այդքան դաժան լինել։
«Ազդեցություն» աշխատանքի շուրջ մտորումներ մարդկային բնության, չարի, բարու և լույսի մասին։
«Ազդեցություն»
Ոճը՝ Սյուրռեալիզմ
Այստեղ ներկայացված է մարդկանց չարությամբ լցված ոգու անհագ ցանկությունը՝ չարն ու կեղծիքը իրագործելու։ Նկարում պատկերել եմ, թե մարդու մեջ քանի երանգավորում կարող է լինել և արտահայտվել տարբեր իրավիճակներում։
Օրինակ՝ այս նկարում մարդկանց դեպի չարին ծառայելու և հասնելու ձգտումն է պատկերված։
Մարդկային բնութագրում ամփոփված է և՛ բարին, և՛ չարը։ Սակայն իրավիճակներից կախված հաճախ մարդկային հոգում արթնանում է չարի իրագործումը, որն էլ բարու առկայությունը անհետացնում է մեր իրականությունից։
«Բայց ինչպես բոլորս գիտենք, մթությունից հետո լույս է ծագում։»
Մարդկային հոգին չի կարող այդքան դաժան լինել, և որոշակի պահի մարդը գիտակցելով իր մեջ եղած ախտն ու կեղծիքը, իրեն հեռացնում է այդ մթությունից։ Լույսն կարծես մաքրում, տանում է նրա մեջ եղած մոլորված հոգու մթագնումը։
Arno Karoni