Այս պահից ես դադարում եմ հանդես գալ որպես սյուրռեալիստ նկարիչ։
December 21, 2025 at 7:31 pm,
No comments
Այս պահից ես դադարում եմ հանդես գալ որպես սյուրռեալիստ նկարիչ։
Սա որոշում է, ոչ էմոցիա, ոչ ժամանակավոր ճգնաժամի գրառում։
Տարիներ շարունակ նկարել եմ՝ ոչ պահանջից, ոչ շահից, այլ ներսի լռությունը պատկեր դարձնելու համար։
Այդ ճանապարհը հիմա ավարտված է։
Ոչ որովհետև արվեստը արժեք չունի, այլ որովհետև իմ ներսում այլևս խոսք չկա, որը պետք է դառնա գիծ կամ գույն։
Ես չեմ փակում անցյալը և չեմ հերքում արածս։
Բոլոր աշխատանքները մնում են որպես մի ժամանակի վկայություն։
Պարզապես ես այլևս այնտեղ չեմ։
Խնդրում եմ սա չընկալել որպես օգնության կանչ կամ քննարկման թեմա։
Սա հայտարարություն է։
Լռությամբ։
— ARNO KARONI ART
Ես շարունակում եմ մնալ նկարիչ, բայց այլևս չեմ աշխատում սյուրռեալիստական ուղղությամբ։
Սյուրռեալիզմը իմ արվեստում եղել է մի փուլ, որտեղ ես զբաղվել եմ
երազային պատկերներով, ենթագիտակցական թեմաներով,
մենությամբ, ներքին պայքարով, հոգեկան վիճակներով,
խորհրդանշական մարմիններով և իրականությունից կտրված միջավայրերով։
Այդ փուլը ավարտված է։
Այս թեմաներով և այդ լեզվով աշխատանքներ այլևս չեն լինելու։
Արածս մնում է որպես անցած ճանապարհի մաս։
Փոխվում է միայն իմ ներկայիս ստեղծագործական ուղղությունը։
— Arno Karoni Art