Karoni-ն վերջապես մի պահ դուրս եկավ կտավից։
«Karoni-ն վերջապես մի պահ դուրս եկավ կտավից։»
Այսուհետ իմ նկարներից բացի նաև ինձ կճանաչեք։
Karoni-ն ոչ միայն կտավներում, այլև կյանքում։
Մարդկային հոգին չի կարող այդքան դաժան լինել։
«Ազդեցություն»
Ոճը՝ Սյուրռեալիզմ
Այստեղ ներկայացված է մարդկանց չարությամբ լցված ոգու անհագ ցանկությունը՝ չարն ու կեղծիքը իրագործելու։ Նկարում պատկերել եմ, թե մարդու մեջ քանի երանգավորում կարող է լինել և արտահայտվել տարբեր իրավիճակներում։
Օրինակ՝ այս նկարում մարդկանց դեպի չարին ծառայելու և հասնելու ձգտումն է պատկերված։
Մարդկային բնութագրում ամփոփված է և՛ բարին, և՛ չարը։ Սակայն իրավիճակներից կախված հաճախ մարդկային հոգում արթնանում է չարի իրագործումը, որն էլ բարու առկայությունը անհետացնում է մեր իրականությունից։
«Բայց ինչպես բոլորս գիտենք, մթությունից հետո լույս է ծագում։»
Մարդկային հոգին չի կարող այդքան դաժան լինել, և որոշակի պահի մարդը գիտակցելով իր մեջ եղած ախտն ու կեղծիքը, իրեն հեռացնում է այդ մթությունից։ Լույսն կարծես մաքրում, տանում է նրա մեջ եղած մոլորված հոգու մթագնումը։
Arno Karoni
Ամեն գործի մեջ թաքնված է իմ պատմությունը, իմ ցավը ու միաժամանակ հույսը։
«Ամեն գործի մեջ թաքնված է իմ պատմությունը, իմ ցավը ու միաժամանակ հույսը։»
Պատերազմից առաջ ամեն ինչ խաղաղ էր։ Մի լուսանկար ունեմ հենց վերջին րոպեներից, երբ ձագուկը գրկումս էր ու թվում էր՝ կյանքը շարունակվելու է սովորական ընթացքով։ Բայց պատերազմը փոխեց ամեն ինչ։
Ես ինքս այնտեղ էի, տեսա ու զգացի այն, ինչ բառերով հաճախ չի ասվում։ Այդ հիշողությունները ապրում են իմ մեջ և արտացոլվում են նաև իմ արվեստում։ Ամեն գործի մեջ թաքնված է իմ պատմությունը, իմ ցավը ու միաժամանակ հույսը։
Այսօր, հիշելով 44-օրյան, ուզում եմ կիսվել ոչ թե քաղաքականությամբ, այլ հիշողությամբ, այն խաղաղ պահով, երբ դեռ հավատում էի, որ գրկի ջերմությունը հավերժ է։
Arno Karoni – Ցավից դեպի լույս

Arno Karoni – Ցավից դեպի լույս
Arno Karoni-ն իր արվեստում մշտապես խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր կտավ ինքնուրույն պատմություն է։ Նրա խոսքերով, իր բոլոր գործերի մեջ թաքնված են անձնական հիշողություններ, ցավեր և վերքեր։ Բայց այդ ամենի կողքին միշտ կա հույսի շող․ անգամ ամենամռայլ գույների խորքում արվեստագետը տեղ է թողնում լույսի համար։ Նրա համար արվեստը դառնում է ինքնաբուժում, իսկ հանդիսատեսի համար՝ ներքին ցավը կիսելու միջոց։
«Անկյանք կռիվ» և պատերազմի թեման
Karoni-ի ստեղծագործություններում հաճախ է երևում պատերազմի ու կռվի թեման։ Նա նկարագրում է այդ երևույթը որպես «անկյանք կռիվ»․ այն ոչ միայն խլում է մարդկանց կյանքը, այլ նաև քայքայում է հոգին, մաշեցնում է ներքին աշխարհը։ Իր գործերում նա չի անում քաղաքական պնդումներ, այլ արտացոլում է մարդկային ճակատագրեր, հիշեցնելով խաղաղության ու հաշտության արժեքի մասին։
«Անհասկանալի է, թե ինչպես կարող է հոգին այդքան դաժան դառնալ, երբ մարդու իսկական էությունը լույսն ու բարությունն են։»
Այդ երկակիությունը՝ մթության և լույսի, նրա գործերում հաճախ է արտահայտվում գունային հակադրություններով։ Karoni-ն վստահ է, որ յուրաքանչյուր մարդ իր ընտրությամբ կարող է կամ մնալ դաժանության գերին, կամ գտնել փրկությունը ներքին լույսի մեջ։
Արվեստը՝ որպես ապրելու ձև
Նրա արվեստը միայն կտավներում չէ․ Karoni-ն իր իսկ անունը ներկայացնում է որպես ամբողջական ապրելու ձև։ Նա իրեն նկարիչ է համարում ոչ թե միայն այն ժամանակ, երբ վրձինն է ձեռքին, այլ նաև կյանքում՝ մարդկանց հետ շփվելիս, առօրյա հարաբերություններում։ Այդ իսկ պատճառով նրա գործերը թվում են կենդանի․ դրանք նկարահանված չեն միայն գույներով, այլև ապրումներով։
Միջազգային Ճանաչում
Arno Karoni-ի ճանաչումը դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Նրա հեղինակային գործերից մեկը ներկայացվել է Հնդկաստանում՝ Antero Art Group-ի կողմից կազմակերպված «Summer Stories» միջազգային ցուցահանդեսում։ Նկարիչը սա համարում է կարևոր ձեռքբերում, քանի որ իր ստեղծագործությունը հասել է նոր լսարանին և նոր միջավայրի։
Այս ամենը միասին ձևավորում է Karoni-ի կերպարը որպես արվեստագետ, որի աշխատանքները խոսում են ցավի, մենության և պատերազմի մասին, բայց միևնույն ժամանակ տալիս են հույս, խաղաղության ու ներքին լույսի ուղերձ։
Arno KaroniARNO KARONI | CD14


Այն, ինչ տեսնում եք, միայն արտաքին շերտն է։ Սա սովորական կտավ չէ, սա պատնեշ է իմ ներաշխարհի և աշխարհի միջև։
Շուտով ես կներկայացնեմ մի նախագիծ, որտեղ արվեստը հանդիպում է բացարձակ պատասխանատվությանը։ Ես վաճառում եմ ոչ թե պատկեր, այլ իմ իսկ գաղտնիքը։
Պատրա՞ստ եք տիրանալ լռությանը, որն ունի իրավական գին։
Նոր փուլ Arno Karoni-ի արվեստում․ գունեղ ռեալիզմ + մինիմալիզմ
Նոր փուլը բացեց Arno Karoni-ն․
Գունեղ ռեալիզմ + մինիմալիստական տարրեր
Արվեստագետի ճանապարհը միշտ շարժման մեջ է․ ոճերը փոխվում են, թեմաները հասունանում, գույները՝ խոսում ավելի բարձր։ Arno Karoni-ի ստեղծագործական կյանքում սկսվել է նոր փուլ, որտեղ միախառնվում են գունեղ ռեալիզմը և մինիմալիստական մտածողությունը։ Սա ոճային փոփոխություն չէ միայն․ սա վերաբերմունքի փոփոխություն է՝ դեպի կյանքը, լույսը և պարզությունը։
Ինչո՞ւ նոր փուլ
Նախորդ տարիներին ստեղծագործությունները հաճախ լցված էին ներքին պայքարով, խորը սիմվոլիզմով ու երբեմն՝ ծանր տրամադրությամբ։ Այդ շրջանը տվել է իր արդյունքը, ասել է իր խոսքը։ Նոր փուլում նպատակն է թողնել ավելորդ ծանրությունը և բաց թողնել գույնը, շունչը, շարժումը։
Այս շրջանի գաղափարախոսությունը պարզ է.
- Քիչ ձևեր, ավելի շատ զգացողություն
- Պարզ կոմպոզիցիա, բայց հզոր գունային էներգիա
- Ռեալիստական մոտիվներ՝ մինիմալիստական լուծումներով
Գունեղ ռեալիզմ՝ առանց աղմուկի
Նոր գործերում իրական աշխարհը ներկայացվում է ավելի կենդանի գույներով, բայց առանց ծանր դեկորացիաների։ Յուրաքանչյուր գիծ ունի իր դերը, յուրաքանչյուր գույն՝ իր շունչը։ Մինիմալիզմը այստեղ չի սառում զգացմունքները․ հակառակը՝ թողնում է, որ գույները խոսեն առանց աղմուկի։
Այս մոտեցումը ստեղծում է մի զգացում, երբ նկարը չի ճնշում դիտողին, այլ հրավիրում է ներս՝ հանգիստ մտնելու, շունչ քաշելու ու տեսնելու լույսը։
Ներքին փոփոխություն՝ արտաքին լեզվով
Այս փուլը նաև ներքին հասունացման արդյունք է։ Երբ արվեստագետը գտնում է հավասարակշռությունը իր ներսի ու արտաքին աշխարհի միջև, ձևերն ինքնաբերաբար պարզվում են, գույները՝ մաքրվում։ Նկարները դառնում են ավելի բաց, ավելի անկեղծ, ավելի մարդկային։
Այստեղ չկա նպատակ բարդացնել դիտողին․ կա նպատակ կապ ստեղծելու։ Կապ՝ մարդու և նկարի, զգացողության և գույնի, լռության և լույսի միջև։
Ինչ է սա տալիս դիտողին
- Հասանելի արվեստ՝ առանց բարդ մեկնաբանությունների պարտադրանքի
- Գունեղ տրամադրություն՝ առանց տեսողական ծանրաբեռնվածության
- Նկարչի հետ ավելի ուղիղ, մարդկային կապ
Այս փուլը արվեստը դարձնում է ոչ միայն դիտվող, այլ ապրվող։
Ամփոփում
«Գունեղ ռեալիզմ + մինիմալիստական տարրեր» փուլը Arno Karoni-ի ստեղծագործական ճանապարհի բնական շարունակությունն է՝ ավելի թեթև, ավելի լուսավոր և ավելի ազատ։ Սա քայլ է դեպի արվեստ, որը չի ճնշում, այլ բարձրացնում է տրամադրությունը և թողնում ներսում խաղաղ հետք։
Arno Karoni

ԼՈՒՌ ՊԱՏԵՐԱԶՄ
Կա մի պատերազմ, որի մասին չեն խոսում։ Այն չունի ճակատներ, բայց ունի զոհեր։ Չի լսվում կրակոց, բայց լսվում է հոգնած շունչ։
Սա անկյանք կռիվն է՝ լուռ պատերազմը, որի մեջ այսօր ապրում են շատերը Հայաստանում։ Ես դա տեսնում եմ ամեն օր։ Եվ ես դա ճանաչում եմ ներսից։
Անկյանք կռիվը այն վիճակն է, երբ մարդը ապրում է, բայց չի զգում կյանքը։ Երբ օրերը անցնում են, գործերը արվում են, բայց ներսում շարժ չկա։ Երբ հարցը դադարում է լինել «ո՞վ եմ ես» և դառնում է «ինչպե՞ս հասցնեմ օրը»։
Այս կռիվը սնվում է նույն բաներով՝ ֆինանսական ճնշում, վարկային կախվածություն, աշխատանք առանց աճի, մշտական հոգնածություն, «ինչ կասեն»–ի վախ, և ապագա, որը մշուշի մեջ է։ Մարդը աշխատում է, դիմանում է, բայց առաջ չի գնում։
Սա վտանգավոր է, որովհետև չի խփում միանգամից։ Այն մաշեցնում է դանդաղ։
Արտաքուստ ամեն ինչ նորմալ է։ Ներսում՝ դատարկություն։
Այս կռվից դուրս գալը չի սկսվում հեղափոխությամբ կամ մեծ խոսքերով։ Այն սկսվում է մեկ ազնիվ ընդունմամբ․ «Սա կյանք չէ։ Սա գոյատևում է»։ Այդ պահին կյանքը դեռ չի փոխվում, բայց մարդը արդեն արթնացել է։
Անկյանք կռիվը կռիվ է ոչ թե արտաքին թշնամու, այլ ներսի թմրած վիճակի դեմ։ Եվ այս կռվում պարտությունը վերջնական չէ, քանի դեռ մարդը կենդանի է։
Որովհետև կենդանի մարդը միշտ ունի մեկ առավելություն՝
նա կարող է սկսել նորից։
Այս պահից ես դադարում եմ հանդես գալ որպես սյուրռեալիստ նկարիչ։

Այս պահից ես դադարում եմ հանդես գալ որպես սյուրռեալիստ նկարիչ։
Սա որոշում է, ոչ էմոցիա, ոչ ժամանակավոր ճգնաժամի գրառում։
Տարիներ շարունակ նկարել եմ՝ ոչ պահանջից, ոչ շահից, այլ ներսի լռությունը պատկեր դարձնելու համար։ Այդ ճանապարհը հիմա ավարտված է։ Ոչ որովհետև արվեստը արժեք չունի, այլ որովհետև իմ ներսում այլևս խոսք չկա, որը պետք է դառնա գիծ կամ գույն։
Ես չեմ փակում անցյալը և չեմ հերքում արածս։ Բոլոր աշխատանքները մնում են որպես մի ժամանակի վկայություն։ Պարզապես ես այլևս այնտեղ չեմ։
Խնդրում եմ սա չընկալել որպես օգնության կանչ կամ քննարկման թեմա։ Սա հայտարարություն է։ Լռությամբ։
— ARNO KARONI ARTԵս շարունակում եմ մնալ նկարիչ, բայց այլևս չեմ աշխատում սյուրռեալիստական ուղղությամբ։
Սյուրռեալիզմը իմ արվեստում եղել է մի փուլ, որտեղ ես զբաղվել եմ.
Այդ փուլը ավարտված է։ Այս թեմաներով և այդ լեզվով աշխատանքներ այլևս չեն լինելու։ Արածս մնում է որպես անցած ճանապարհի մաս։ Փոխվում է միայն իմ ներկայիս ստեղծագործական ուղղությունը։
— ARNO KARONI ART«Հոգու գույներ» — Arno Karoni-ի 3D օնլայն ցուցահանդեսը
3D ՕՆԼԱՅՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Arno Karoni‑ի արվեստը խոր, բազմաշերտ է. նրա կտավներում գույները և պատկերները արտահայտում են մարդկային հոգու խորքերը՝ մենություն, հույս, հիշողություն։ 3D օնլայն ցուցահանդեսը թույլ է տալիս դիտողին ոչ միայն նայել, այլ քայլել արվեստի միջով՝ զգալու ներգրավվածությունը և ստեղծագործության տրամադրությունը:
Կտավների առանձնահատկությունները
«Կապույտ Երազ»
Նուրբ, երազային, լույսն ու մթությունը հավասարակշռված, մարդու ներսի խաղաղության և որոնումների պատկեր։
«Պայթյուն»
Ուժեղ, ներգրավող աշխատանք, որը հրահրում է ինքնաճանաչում։
«Ազդեցություն»
Մարդու ներսի հակասությունները՝ լույս ու մթություն, հույս ու վհատություն։
3D օնլայն ձևաչափը
Վիրտուալ ցուցահանդեսը անցնում է ֆիզիկական սահմանները և տալիս է արվեստի անմիջական զգալու հնարավորություն։ Դիտողը դառնում է մասնակից՝ զգալով գույների էությունը և սյուրռեալիստական խորհրդանիշների ուղերձը։
Ինչու արժե դիտել
Arno Karoni‑ի 3D ցուցահանդեսը ոչ միայն պատկեր է, այլ նաև հույզ, ներշնչանք և հոգեբանական խորություն։ Այս ցուցահանդեսը թույլ է տալիս ցանկացած վայրից մտնել արվեստի աշխարհ, որի միջոցով կապ է ստեղծվում ստեղծագործության և մարդու հոգու միջև։
«Երբեմն չեմ նկարում։
«Երբեմն չեմ նկարում։ Պարզապես նայում եմ թղթին, ու սպասում, որ ինչ-որ բան մեռնի ներսում, որ նկար դառնա։»
ARNO KARONI
Շնորհակալ եմ Shamshyan.com-ին իմ արվեստը ներկայացնելու համար։
Շնորհակալ եմ Shamshyan.com-ին իմ արվեստը ներկայացնելու համար։ Սա ինձ ուժ է տալիս շարունակելու իմ ուղին։
INTERNATIONAL EXHIBITION — INDIA


Իմ հեղինակային նկարներից մեկը
Antero Art Group India-ում
Foreign Artists Artwork In the "SUMMER STORIES" — A Second International Group Art Exhibition, State Art Gallery Madhapur-ում:
Ամսաթիվ & Վայր՝ 23.10.2016, Հնդկաստան, քաղաք #Hyderabad, State Art Gallery Madhapur
Կազմակերպիչ՝ #Antero_Art-ի կողմից կազմակերպված միջազգային ամենամյա ցուցահանդես-մրցանակաբաշխություն
Մասնակից պետությունների կողքին.
...և այլ հզոր մշակույթ ունեցող երկրների կողքին, մեզ համար անակնկալ ձևով իր մասնակցությունն ունեցավ նաև փոքրիկ, բայց բազմադարյա մշակույթ ունեցող Հայաստանը՝ ի դեմս ձեր խոնարհ ծառա՝ Arno Karoni Art-ի։
