«Գաղտնիքը՝ կտավում. CD14»
Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն ինչ ենթակա է հանրայնացման և արագ սպառման, ինքնությունն ու անձնականը դարձել են ամենամեծ դեֆիցիտը։ Մենք սովոր ենք ստեղծագործությունը դիտարկել որպես «բաց» համակարգ՝ գույների, ձևերի և իմաստների մի ամբողջություն, որը հասանելի է բոլորին։ Սակայն, ի՞նչ կլինի, եթե արվեստը դառնա ոչ թե ցուցադրության, այլ՝ թաքցնելու գործիք։
Ի՞նչ կլինի, եթե արվեստագետի գլխավոր մեսիջը ոչ թե այն է, ինչ երևում է կտավի վրա, այլ այն, ինչ պահված է դրա հետևում՝ ապահով և փակ ծրարում։
Արվեստը դադարում է լինել պասիվ զարդարանք, երբ այն իր մեջ կրում է իրավական պատասխանատվություն։ Այն դառնում է բեռ, պատասխանատվություն և ինտելեկտուալ փորձություն։ 18.06.2026-ին ես կբացահայտեմ մի նախագիծ, որը փոխում է արվեստի սեփականատեր լինելու սահմանումը։ Սա չի լինելու սովորական գործարք՝ գումարի և կտավի փոխանակում։ Սա լինելու է լռության պահպանման կամ ինտելեկտի միջոցով այն նվաճելու մրցավազք։
CD14
Այս կոդը շատ բան կասի նրանց, ովքեր պատրաստ են մտածել ավելի խորը, քան ստանդարտ վիզուալ ընկալումն է։ Սա իմ անձնական գաղտնիքի մարմնավորումն է՝ սառեցված կտավի մեջ, պաշտպանված իրավական դաշտով և պատրաստ՝ գտնելու իր նոր «գաղտնապահին»։
Պատրա՞ստ եք հրաժարվել հանրային աչքից և դառնալ մի բանի մասնակից, որն անհասանելի է մնացածի համար։
Վաղը կբացվեն բոլոր փակագծերը։ Հետևե՛ք հրապարակումներին։
— Arno Karoni