CD14. Նոր ժամանակագրություն՝ սկսած կետից
Ամեն ինչ սկսվեց «CD14»-ից։ Այդ կտավը իմ անձնական գաղտնիքի կրողն էր, այն սահմանագիծը, որից հետո արվեստի իմ ընկալումն ու ստեղծագործական ուղին անդառնալիորեն փոխվեցին։ «CD14»-ը ոչ միայն արվեստի գործ էր, այլ՝ վերափոխման ակտ, որն ապացուցեց, որ յուրաքանչյուր ստեղծագործություն կարող է լինել ավելին, քան պարզապես վիզուալ օբյեկտ։
Այսօրվանից «CD14»-ը դառնում է ոչ թե առանձին ստեղծագործություն, այլ իմ ողջ գործունեության հիմնարար կոդը։
Հայտարարում եմ նոր ժամանակագրության մեկնարկի մասին.
Իմ բոլոր հետագա ստեղծագործությունները կկրեն միասնական համակարգային համարակալում։ Յուրաքանչյուր նոր աշխատանք ստանալու է իր հերթական կոդը՝ սկսած CD14/001-ից և շարունակական հաջորդականությամբ։
Այս համակարգը իմ անձնական ուխտն է՝ պահպանելու այն իրավական-կոնցեպտուալ պատասխանատվությունը, որը ծնվեց CD14-ի հետ։ Այսուհետ յուրաքանչյուր գործ՝ լինի դա գեղանկար, թե ցանկացած այլ արտահայտչամիջոց, դառնում է այս մեծ նախագծի մասնիկը։
Ոչինչ այլևս առաջվանը չէ։ Յուրաքանչյուր նոր համար նշանակում է նոր պատասխանատվություն, նոր գաղտնիք և արվեստի նոր սահման։
Առնո Կառոնի